Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Անգինային մատների արանքով մի՛ նայեք
Անգինան պատկանում է սուր ինֆեկցիոն հիվանդությունների թվին: Բացի ստրեպտոկոկերից, անգինա կարող են առաջացնել վիրուսները, սնկերը, ստաֆիլակոկերն ու պնեւմոկոկերը:
Հիվանդությանը բնորոշ են կոկորդի լիմֆատիկ հանգույցների բորբոքումները, մարմնի բարձր ջերմաստիճանը, կոկորդի ցավն ու նշիկների փառակալումը: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Անգինայով հիվանդ մարդուց հնարավոր է վարակվել սուր ռեսպերատոր ինֆեկցիաներով, քրոնիկական տոնզիլիտով ու նաեւ քութեշով: Ոչ հաճախ, բայց հնարավոր է՝ վարակումը տեղի ունենա ստրեպտոկոկով վարակված սննդամթերքի պատճառով: Այս հիվանդությամբ մեկ անգամ հիվանդանալուց հետո հատուկ դիմադրողականություն չի ձեւավորվում, ինչպես շատ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանալուց հետո, այլ ընդհակառակը` հաճախ հարուցիչի նկատմամբ բարձր զգայունության պատճառով հիվանդությունը կարող է կրկնվել:
Հիվանդության գաղտնի շրջանը, այսինքն՝ սկսած այն պահից, երբ բակտերիան ներթափանցում է օրգանիզմ, կարող է շարունակվել մի քանի ժամից մինչեւ 2-3 օր: Այն սկսվում է մարմնի բարձր ջերմաստիճանով (կարող է հասնել մինչեւ 40 աստիճանի), շատ քիչ դեպքերում է, որ ջերմությունը պահպանվում է 37-37,5 աստիճանում: Կոկորդում այրոցի ու քերոցի զգացողություն է լինում, իսկ կլման ակտի ժամանակ` ուժգին ցավ: Հիվանդության ժամանակ նկատվում է ականջի ու ծնոտի մոտ գտնվող լիմֆատիկ հանգույցների մեծացում: Կոկորդի լորձաթաղանթը ստանում է մորու գույն, իսկ նշիկները հաճախ պատված են լինում թարախի փառով: Հիվանդության հետագա ընթացքին կարող է հաջորդել ականջների ցավը:
Երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին, անգինայի ժամանակ կարող են լինել փսխում ու ցնցումներ: Հիվանդությունը ուղեկցվում է թունավորման սիմպտոմներով` թուլություն, գլխացավ, ախորժակի անկում: Հիվանդության ժամանակ կատարվում է կոկորդից վերցրած քսուկի հետազոտություն: Երբ հետազոտության արդյունքում պարզվում է, որ վիճակն այնքան էլ բարդ չէ, բուժումը կարելի է անցկացնել տնային պայմաններում, իհարկե, անկողնային ռեժիմով: Ինտոքսիկացիայի սիմպտոմները պակասեցնելու համար երեխաներին պետք է տալ առատ հեղուկներ` բնական հյութերի տեսքով, մի քիչ գոլ վիճակում:
Անգինայից հետո հնարավոր բարդությունները տարբեր են: Ավելի հաճախ զարգանում է պարատոնզիլիտ` նշիկների երկկողմանի բորբոքում, եւ կրում է քրոնիկական բնույթ: Բարդություններից մեկն էլ կլման աբսցեսն է, որի ժամանակ հիվանդը ուժգին ցավից նույնիսկ դժվարանում է ուտել, խմել կամ խոսել: Այն պահանջում է բժշկի անհապաղ օգնություն: Բժիշկը այն կմշակի ու կնշանակի համապատասխան հակաբիոտիկներ:
Անգինայից հետո կարող է զարգանալ հայմորիտ կամ ֆրոնտիտ: Այս ժամանակ քրոնիկական բնույթ են սկսում կրել փակված քթանցքերը, գլխացավերն ու արցունքահոսությունը: Հետո քթանցքերից սկսում է թարախային արտադրություն գալ: Անգինայի բարդություններից ամենածանրը ռեւմատիզմն ու գլոմերուլոնեֆրիտն են: Ռեւմատիզմի ժամանակ էապես ախտահարվում է սիրտը, իսկ որոշ դեպքերում էլ հիվանդությունն արտահայտվում է մի քանի հոդերի բորբոքումով: Ռեւմատիզմի արդյունքում զարգանում են սրտի ձեռքբերովի արատներ: Գլոմերուլոնեֆրիտի դեպքում ախտահարվում են երիկամները: Այս հիվանդությանը բնորոշ են հիմնականում դեմքի այտուցը, արյան բարձր ճնշումը, ցավերը գոտկատեղի շրջանում եւ մեզի մեջ արյան առկայությունը:
Ինչպես նշվեց, անգինայի բուժման համար անպայման անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, եւ ոչ միայն բարձր ջերմության ընթացքում, այլ նաեւ ջերմությունը կարգավորվելուց հետո եւս 2-3 օր: Այն կարեւոր է բարդություններից խուսափելու համար:
Առատ հեղուկ օգտագործելը գոլ վիճակում ուղղակի անհրաժեշտություն է եւ պարտադիր: Այն նպաստում է օրգանիզմից տոքսինները արագ հեռացնելուն: Պետք է բացառել կծու, սառը եւ շատ տաք սննդամթերքը: Այս դեպքում շատ կարեւոր է հակաբիոտիկների դերը, իհարկե` միայն բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ: Իսկ ահա անգինայի մոնոնուկլեոզ տեսակը պահանջում է միայն ստացիոնար բուժում:
26.11.2009 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ